Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։
Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է բոլոր ելույթները, նշելով, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:
Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային ելույթները: ՊԲ-ի 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Այնուհետև ըստ ուղղությունների և առանձին ոլորտների վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները` անդրադարձ կատարելով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության վիճակին, գաղափարադաստիարակչական և հասարակական-պետական պատրաստության, զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական ապահովման հարցերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, թիկունքային ապահովման և հարակից այլ ուղղությունների:
Բանախոսները ընդգծել են, որ չնայած նշված բնագավառներում ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաև մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:
Բանակային 2018 թվականը ամփոփել ու ընթացիկ տարվա խնդիրներին անդրադարձել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Կարեն Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինելու պետական սահմանի պահպանության, ղեկավարման համակարգի հետագա զարգացման, շտաբների պատրաստության և փոխգործակցության մակարդակի բարձրացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը:
Այնուհետև ելույթ է ունեցել ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44