Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիին Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ հաղորդել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը և Մատեուշ Մորավեցկին քննարկել են նաև բազմակողմ մակարդակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և հավելել, որ դրանց արդյունավետ կյանքի կոչմանն էապես կնպաստեն վերը նշված համաձայնագրով նախատեսված ծրագրերը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ երկրների կողմից CEPA-ի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը: Մատեուշ Մորավեցկին ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ Լեհաստանը կանի ամեն ինչ համաձայնագրի վավերացմանը և բարեփոխումներին օժանդակելու գործում: Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Մատեուշ Մորավեցկին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Լեհաստան` երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն առավել հանգամանալից քննարկելու նպատակով:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02