Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հաստատել է Վեհաժողովի մոնիթորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին զեկույցը:
Խորհրդարանական վեհաժողովը Մոնիթորինգային հանձնաժողովին գովել է ամբողջական մոնիթորինգային գործընթացի տակ գտնվող 10 երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա) ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների իրագործման հարցում ցուցաբերած աջակցության համար:
ԵԽԽՎ-ն ողջունել է զեկույցն ընդգրկած ժամանակահատվածում մոնիթորինգային գործընթացի տակ գտնվող մի շարք երկրներում արձանագրված դրական զարգացումներն ու առաջընթացը: Մասնավորապես՝ Հայաստանի մասով ընդգծվել է խաղաղ իշխանափոխությունը, ինչն արվել է նոր Սահմանադրության դրույթների համաձայն:
Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն խոսել է նաև հիշյալ պետությունների վերաբերյալ իր մտահոգություններից:
Հայաստանի մասով նշվել է, որ ՀՀ իշխանություններն ընտրությունների անցկացումից հետո պետք է առանցքային ոլորտներում (ընտանեկան բռնության դեմ պայքար, ընտրություններում ձայների գնման, ինչպես նաև վարչական ռեսուրսների կիրառման դեմ արդյունավետ օրենսդրության ընդունում) վերսկսեն բարեփոխումների իրականացումը:
ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն օրենքի տառի, արդարադատության անկախության և ազնիվ դատավարության սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02