Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ելենա Սուկմանովային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլք:
Նախարար Զեյնալյանը, ողջունելով գործընկերոջը, բարձր է գնահատել իրավական ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ այն զարգացնելու մեծ ներուժ ու հնարավորություն կա:
Ելենա Սուկմանովան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել վերանշանակման կապակցությամբ և իրակավական ոլորտում ուկրաինական լավագույն փորձը ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել: Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է իր երկրի դատաիրավական ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված կառույցների գործառույթներին ու դրանց արդյունքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, քրեակատարողական և պրոբացիոն ոլորտների բարեփոխումներին, հանցագործությունների կանխարգելմանն ու դատական ակտերի կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված նոր համաձայնագրի մշակման պայմանավորվածություն են ձեռքբերել:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02