ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր հիմքերիվրա: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի ավանդը:
Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձևավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն ու խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացմանը` օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել երկու երկրների պատգամավորների միջև արդյունավետ փոխգործակցությունը նաև բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Դեսպանը վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդթվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Թիմուր Ուրազաևը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում:
Քննարկելով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական փոխգործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02