Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները: Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապահով, և նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլև իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվայալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա և նոր՝ հրապարակվելու: Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև, որ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները առաջին փուլում վերաբերելի են լինելու մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին, սակայն ստեղծվող իրական սեփականատերերի տվյալների շտեմարանը ունիվերսալ է լինելու և օրենքի հիման վրա կարող է ընդգրկել նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ: Արձագանքելով փոխնախարարին՝ ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ այդպիսով Հայաստանը կունենա իրական սեփականատերերի բացահայտման լավագույն մեխանիզմներից մեկը տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման, շահերի բախման հայտարարագրման, անանուն ազդարարման հարթակի և մի շարք այլ թվային գործիքների ընձեռած հնարավորությունների համակցմամբ իրական սեփականատերերի բացահայտման հարթակի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ավարտին ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան տեխնիկական և իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքներին: LIVE NOW
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02