Նյու Յորքի տրանսպորտային վարչությունն անհրաժեշտ է համարում արդեն այս տարի տուրքեր սահմանել քաղաք որոշ կատեգորիաների փոխադրամիջոցների մուտքի համար: Հակառակ դեպքում, այդ գերատեսչության կարծիքով՝ մինչեւ 2024 թվականը հարկադրված կլինեն կտրուկ բարձրացնել քաղաքի թունելներով եւ վճարովի ճանապարհների հատվածներով երթեւեկության համար կատարվող գանձումները: Ինչպես հունվարի 31-ին հաղորդել է The Wall Street Journal թերթը, Տրանսպորտային վարչության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են բյուջեի նախագծին նվիրված քննարկումների ժամանակ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն այդ փաստաթղթում տուրքի սահմանում է նախատեսել Մանհեթենի կենտրոնական մաս փոխադրամիջոցների մուտքի համար: Ըստ կանխատեսումների՝ դա 1 միլիարդ դոլարի մուտք կապահովի բյուջե: Մանհեթենի կենտրոնական մաս ժամանող տաքսիներից եւ վարձակալված ավտոմեքենաներից լրացուցիչ տուրքեր պանավորվում էր սահմանել արդեն հունվարի 1-ից, սակայն այժմ այդ պլանը կասեցվել է եւ, հրատարակության տվյալներով՝ քաղաքի գանձարանը դրա հետեւանքով օրական 1 միլիոն դոլար է կորցնում: Ըստ գնահատումների՝ մինչեւ 2024 թվականը Նյու Յորքի տրանսպորտային համակարգը 15 միլիարդ դոլարի չափով կապիտալ ներդրումների կարիք ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02