ARM | RUS |

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն

02.02.19 | 21:35

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու առջև դիմավորեցին և թափորով եկեղեցի առաջնորդեցին թեմի հոգևոր դասը, թեմական և ծխական խորհուրդների անդամները, որտեղ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց այս առիթով համախմբված համայնքի հարյուրավոր անդամներին:

Համատեղ աղոթքից և հայրապետական «Պահպանիչից» հետո Հայկազուն Սրբազանը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորապես, Հայոց Հայրապետի առաջին այցելությունը չորս տարի առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցի, որը դարձավ հոգևոր տուն հայ համայնքի համար:

Բարիգալստյան խոսքի ավարտին Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանն իր օրհնությունը բերել հավաքված հայորդիներին, իր աղոթքով և պատգամով ներշնչել ժողովրդին և ամրացնել նրա կապը Եկեղեցու հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված, որ պարգևը շնորհեց վերստին այցելելու ավստրալաբնակ հայորդիներին, նաև առաջին անգամը լինելով` այցելելու Սիդնեյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայորդիների հետ ուրախանալու և վերապրելու միասնական աղոթքի ու համախմբման ջերմությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերել ենք ձեզ սեր և օրհնություն, ձեր կարոտյալ սրտերին բերել ենք ողջույն հայրենի մեր երկրից, օրհնություն ենք բերել ձեզ մեր նվիրական սրբավայրերից: Հայրապետիս հոգին լեցուն է բերկրանքով և նվիրական զգացումներով, քանզի տեսնում ենք ձեզ այսպես միասնական ու համախումբ: Համատեղ ջանքերով դուք ձեռք բերեցիք և բարեզարդեցիք Սուրբ Երրորդություն այս եկեղեցին, որպեսզի աղոթքի մշտամնա տուն ունենաք, Աստծո շնորհները վայելեք նրա խնկաբույր կամարների ներքո և պահպանեք ձեր ազգային-հոգևոր կյանքն ու մշակութային արժեքները: Մեր Սուրբ Եկեղեցուն անդամակցությամբ է, որ մեր ժողովրդի զավակները Տիրոջ ժողովուրդ են դարձել և փորձությունների միջով անցնելով հաղթանակներ կերտել ու հարատևել որպես ազգ՝ իր հավատքով պատմությամբ, մշակույթով, արվեստով և ինքնագիտակցությամբ: Ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր են դարձել, քանզի այստեղ բնակություն հաստատած ձեր հայրերը իրենց զավակներին կրթել ու աճեցրել են ազգային ու հոգևոր մեր ժառանգությամբ` մշտապես կարևորելով ինքնության պահպանությունը, զորացնելով համայնքային կյանքը: Նրանք ձեր՝ իրենց զավակների հայացքներն ու սրտերն ուղղել են դեպի հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, որը մեր ժողովրդի հոգու ապաստանն է, ակունքը հավատքի ու Տիրոջ շնորհների: Այս վստահությամբ ու նվիրումով նորովի պիտի արդյունավորվի ձեր համայնքի կյանքը, քաջություն և ուժ պիտի ունենաք, որպեսզի աստվածային զորակցությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորանից ճառագող կենարար լույսը մշտավառ պահեք, որով պիտի լուսավորվի ձեր և ձեր զավակների կյանքի ուղին և դուք պիտի շարունակեք գոհաբանել Տիրոջը՝ սաղմոսերգուի հետ ասելով. «Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին»», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` հայապահպանության, ազգային ավանդներին, հայրենյաց ժառանգությանը հավատարիմ մնալու խնդիրներին:

«Մենք հավատում ենք, որ Տեր Աստված զորավիգ է ձեզ ազգապահպան ու եկեղեցանվեր ձեր բարի ճանապարհին ու պիտի շարունակի ծագեցնել Իր լույսը, ողորմությունն ու շնորհները ձեզ վրա և նոր իրագործումների ուրախությունը պիտի պարգևի ձեր սրտերին: Մեր փափագն ու հորդորն է, սիրելի զավակներ Մեր, որ ձեր հոգու հայացքը միշտ սևեռված լինի Մայր հայրենիքին և մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը Քրիստոսի ահեղախորհուրդ իջման լույսը սփռում ու բաշխում է աշխարհասփյուռ մեր եկեղեցիներին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակներին: Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, որ ներդնում եք համայնքային կյանքի զարգացման ու բարգավաճման համար և Մեր Հայրական օրհնությունն ենք բերում աստվածահաճո ձեր ձեռնարկներին: Այստեղ կայք հաստատած ձեր պապերի ու հայրերի օրինակով շարունակեք արարել, ստեղծագործել աստվածապարգև ջերմեռանդ սիրով, սեր` եկեղեցու և ազգի հանդեպ, նվիրում՝ ընտանիքի ու բարեկամի հանդեպ, հավատարմություն ու նախանձախնդրություն` Ավստրալիայի ու մեր Մայր հայրենիքի հանդեպ, բոցավառ ու անմար սեր՝ մեր անգին ժառանգության ու ավանդների հանդեպ: Հավատացե՛ք, սիրելիներ, որ երկնահեղ շնորհներով, զորավոր աջակցությամբ Սուրբ Երրորդության, Ում անունը կրում է ձեր նվիրական եկեղեցին, դուք և ձեր զավակները և ձեր զավակների զավակները ամեն նեղություն ու խնդիր հաղթահարելով հասնելու եք առավել մեծ հաջողությունների և բարիքների», – նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան, մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին պարգևի կյանքի երջանիկ ու երկար օրեր և արդյունավորի նրանց եկեղեցաշեն և ազգանվեր ծրագրերը, արդար ու բարի բոլոր գործերը:

Այցի առիթով Հայոց Հայրապետը Սուրբ Երրորդություն եկեղեցուն ընծայեց Տիրոջ խաչելության պատկեր, նաև Սուրբ Էջմիածնից բերված խաչեր ընծայեց ներկա հավատացելոց: Աջահամբույրից հետո եկեղեցու «Պաթմանյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում համայնքի անդամների հետ և հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ջերմ մթնոլորտում զրուցելու Վեհափառ Հայրապետի հետ, ստանալու իրենց կյանքը հուզող տարբեր հարցերի շուրջ Նորին Սրբության թելադրություններն ու հորդորները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ եկեղեցական վարչության անդամների հետ, ծանոթացավ համայնքային ծրագրերին` իր օրհնությունն և գնահատանքը բերելով եկեղեցական կառույցներում ընդգրկված աշխարհական անձանց նվիրյալ և անսակարկ ծառայության համար:


Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան. Ավինյան

Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան....

17:43

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների...

17:28

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

17:15

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության քարտուղար

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության...

16:48

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում....

16:25

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

16:07

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության...

15:37

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի...

15:09

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող...

14:35

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները...

14:09

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի...

13:26

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

13:05

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել...

09:32

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին. ArmLur.am

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին....

09:21

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:02

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

17:21

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի...

17:03

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի...

11:05

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, կանցկացվեն մի շարք...

10:38

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

10:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44