Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերադարձրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության դրոնների արտահանման լիցենզիան, որը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ անօդաչուների օգտագործման մեջ: Չնայած ընկերության երեք ղեկավարների լիցենզիան դադարեցված է, բուն ընկերությանը լիցենզիան վերադարձրել են, հայտնում է «The Times of Israel»-ը: Երկուշաբթի ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «հիմնական A հաճախորդին» Orbiter 1K կամիկաձե դրոնի վաճառքի արգելքը դադարեցվել է: «Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լիցենզիայի կասեցումն անմիջապես չեղյալ է հայտարարվել: Ընկերությունը հնարավորինս արագ կշարունակի դրոնների մատակարարումը նշված հաճախորդին»,- նշել են Aeronautics-ից: Սակայն կասեցված է մնում ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի լիցենզիան, ինչպես նաեւ երրորդ աշխատակցի, ում անունը չի հրապարակվում: Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ սպառազինությունների արտահանման վերահսկողության մասին օրենքը խախտելու մեջ։ Գործի հետաքննությունն սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին, գործի մանրամասների հրապարակման վրա դատական արգելք է դրված։ Անցած տարվա օգոստոսին ընկերությունը զրկվեց «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչու սարք արտահանելու լիցենզիայից։ Իսրայելական պարբերականը նաեւ ընդգծում է, որ 2016-ին Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության Harop անօդաչու կամիկաձե ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետեւանքով զոհվել էր 7 հայ։ Հիշեցնենք, որ, համաձայն իսրայելական «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք դիտարկում էին իսրայելական նոր անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել են Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K կամիկաձե դրոնի հնարավորությունները։ Դրա համար անօդաչու թռչող սարքի օպերատորներին առաջարկել են հարված հասցնել հայկական զինված ուժերի՝ երկու երկրների սահմանների միջեւ գտնվող դիրքերին։
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02