«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա:
Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը:
Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակն է գործող իշխանության մեջ, ով անձնական հին կապեր ունի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և չճշտված տեղեկությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ դիմում է, անկաշկանդ շփումներ է ունենում նախկին իշխանության որոշ անդամների հետ, խորհրդակցում է աշխատանքային հարցերի շուրջ:
Միրումյանի հետ հանդիպման մանրամասներին մեր աղբյուրը չէր տիրապետում: Հանդիպման արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ անձամբ իրենից՝ Վ. Միրումյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակում նրան գտնել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02