Հայաստան-Իրան հարաբերությունները բարձր մակարդակի են: Այս մասին Թեհրանում իրանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո նման մակարդակի այց դեպի Իրան չէր եղել:
«Իրանի հետ մեր հարաբերություններում մենք ոչ միայն շարունակականություն ենք պատկերացնում, այլև տեսնում ենք նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն: Այդ հնարավորություններն էինք քննարկում այսօր Իրանի նախագահի, Իրանի ԱԺ նախագահի, բարձրագույն հոգևոր առաջնորդի հետ: Ես գոհ եմ մեր հանդիպումների մթնոլորտից, այն տրամադրությունից, որ այս այցով հաստատվում է մեր երկրների հարաբերություններում: Ամուր ելակետ ենք արձանագրել, կարևոր է, որ կառավարությունները աշխատեն պայմանավորվածությունները կատարելու շուրջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, որոնք ավելի բարձր են: Նա նշեց, որ երբ այսօր այս հարցը քննարկում էին, ինքն ասում էր, որ չպետք է խնդիր դնենք միլիոնավոր դոլարներով առևտրաշրջանառությունը ավելացնելու, պետք է նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ կառուցենք, ընդարձակ նայենք այս հարաբերությունների միջազգային, տարածաշրջանային տրամաբանությամբ: «Իրանի մեր գործընկերները կիսում են այս պատկերացումները»,- հավելեց նա:
Նա ասաց, որ այս տարի, ըստ ամենայնի, ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն նախագահում է ԵԱՏՄ-ում, և հույս հայտնեց, որ այս տարի այն կմտնի ուժի մեջ, և գործարար շրջանակների համար նոր հնարավորություններ կբացվեն:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ընդունելու իրանցի գործարարներին, ովքեր ներդրումային հետաքրքրություններ ունեն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02