Պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 18-ին շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, հորդորեց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
Այս որոշումը սվիններով ընդունվեց այդ ոլորտի շատ ներկայացուցիչների կողմից, չնայած եղան մեկ-երկու հոգի, ովքեր հայտարարագրեցին սեփական եկամուտները:
«Հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներին պարտադիր պետք է բերել հարկային դաշտ: Պետությունը կարող է հարկային արտոնություններ տալ իր առաջնահերթություններով սահմանված ոլորտներում, օրինակ՝ թատրոններ, թանգարաններ, որոնք մշակութային առումով շատ կարևոր են հասարակության զարգացման առումով, բայց բավականաչափ եկամուտներ չունեն, իսկ շոու-բիզնեսը, չեմ կարծում, որ մեր հասարակության համար առաջնահերթություն է՝ մշակութային առումով: Առավել ևս չգիտենք, թե այդ շոու-բիզնեսն ինչպիսի՞ վարք է առաջացնում մեր հասարակության մեջ: Հարկելը, կարծում եմ՝ շատ արդարացի է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին սոցապնախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ փետրվարի 22-ին ՊԵԿ-ը շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկները, հրավիրել էր կոմիտե՝ հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու: Բայց Հարկայինի իրավաբանների հետ հանդիպման էին գնացել ոչ թե երգիչ-երգչուհիները, այլ նրանց ներկայացուցիչները, պրոդյուսերները: Նրանց էլ հայտնեցին, որ, եթե կա եկամուտ, կլինի և հարկ:
Հավելենք, որ եկամուտներն ինքնակամ հայտարարագրելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02