Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր կետերից Բրազիլիա են մեկնում հազարավոր մարդիկ, որպեսզի դառնան տարվա ամենամասշտաբային և շլացուցիչ միջոցառումներից մեկի՝ Բրազիլիական կառնավալի մի մասը: Որպես կանոն Բրազիլիական կառնավալն անցկացվում է Մեծ Պահքի նախօրեին և հնարավորություն է տալիս մարդկանց օգտվել երկրային հաճույքներից նախքան վերջիններս երկար ժամանակով իրենց կզրկեն բոլոր տեսակի մսային կերակուրներից և մարմնական հաճույքներից: Այս ամենը հաշվի առնելով Բրազիլիական կառնավալը, տեղի է ունենում Զատիկից 48 օր առաջ:
Միջոցառման ծրագիրը բաղկացած է երկու մասից: Մի մասը ազգային սիրողական կառնավալն է, իսկ մյուսը՝ պաշտոնական մասը, սամբայի լավագույն բրազիլիական դպրոցների միջոցառումներ-մրցումներն են: Մրցակցային մասը համարվում է ամենագունեղն ու տպավորիչը: Նշենք նաև, որ ամենամյա կառնավալը անց է կացվում ուրբաթից երեքշաբթի:
Այս տարին ևս բացառություն չէ: Բրազիլիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝Ռիո դե Ժանեյրոյում իսկական տոն է: Խենթացնող գույներ, գեղեցիկ շոու և շլացուցիչ պարուհիներ: Այս տարին հատկանշական էր հայերիս համար, քանի որ միջոցառման շրջանակներում ներկայացվեց հայկական մշակույթը:
Հայկական հագուստը, լավ պլանավորված և մատուցված շոուն, որը հանրությանն էր ներկայացնում Հայոց պատմությունը՝ Նոյյան տապանի ժամանակներից մինչև մեր օրերը, ցուցադրվեցին միջոցառման շրջանակներում: Այս շոուն կրում էր “Viva Hayastan” («Վիվա Հայաստան») անունը և մի քանի հարթակներից էր կազմված: Սամբադրոմում (բրազիլիական փողոց, որը նախատեսված է հատուկ այս տեսակ միջոցառումների համար) հայտնվեցին թմբուկներով պարողները, որոնք կրում էին հայկական հագուստ, իսկ թմբուկների վրա էլ Հայաստանի զինանշանն էր: Սամբադրոմին հաջորդեց մի պլատֆորմ, որն ամբողջովին նվիրված էր հայ հերոսներին. պլատֆորմի երկու կողմերում Հայկ նահապետի արձանն էր: Բացի այդ տոնախմբության ժամանակ կար նաև պլատֆորմ, որն անդրադառնում էր Հայոց Եկեղեցու պատմությանը, ինչպես նաև Ադամին և Եվային, որոնք կիսամերկ «կանգնած» էին պլատֆորմում: Այնուհետև մասնակիցները շատ գունեղ ձևով ներկայացրեցին հայերենի այբուբենը:
Մեծամասշտաբ այս միջացառումն ուղեկցվեց նաև գեղեցիկ պարերով: Նշենք, որ պարողների հագուստի մեջ գերակշռում էին սպիտակ, կապույտ և վարդագույն գույները:
Վերջում հիշեցնենք, որ հայկական թեմատիկայով կառնավալ անցկացնելու միտքը ծագել է սամբայի՝ “Sociedade Rosas de Ouro” բրազիլիական դպրոցի ներկայացուցիչների մոտ:
Դե ինչ՝ վայելեք գունեղ շոուն:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44