Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման աշխատանքները շարունակվում են: Օրեր առաջ շինհրապարակ են այցելել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքից: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նրանք դիտել են շինարարական աշխատանքների ընթացքը, բեմական հատվածի, դիմահարդարման, օթյակի, դահլիճի, մուտքի, այլ սենյակների նախնական տեսքը, արտաքին երեսպատումը, արել մասնագիտական մի շարք առաջարկներ: «Մեր համատեղ նպատակն այն է, որ նորակառույց թատրոնի շենքն ունենա միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, շինարարության և տեխնիկական վերազինման ընթացքում թույլ չտրվեն թատերական պահանջներին համապատասխան սխալներ, չլինեն մասնագիտական թերություններ, ամեն ինչ արվի բարձր մակարդակով»,-նշել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Ինչն եմ ուզում կարևորել. առաջին հերթին այն, որ մեր Անկախության 25 տարիների ընթացքում սա Հայաստանում առաջին թատրոնի շենքն է, որ կառուցվում է հիմքից և այն էլ՝ այսպիսի դասական ճարտարապետությամբ, իսկ երկրորդ հերթին՝ այս քաղաքում թատերական ավանդների պահպանման ու շարունակման հնարավորությունը: Այո, այս բեմում հանդես են եկել մեր թատերական արվեստի ամենամեծանուն դեմքերը՝ Ավետ Ավետյան, Հրաչյա Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Մետաքսյա Սիմոնյան, այլ հայտնի դերասաններ: Տեղի դերասաններն էլ միշտ եղել են հանրաճանաչ, թատերական միտքը զարգացնող: Հուսով եմ նաև, որ դերասանների այսօրվա սերունդն էլ ըստ արժանվույն կգնահատի պետության կողմից տրված այս անգնահատելի նվերը և կշարունակի զարգացնել մեր թատերական ավանդները, որը կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք»,-ասել է Երվանդ Ղազանչյանը:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02