ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կիսում է տնտեսվարողների մտահոգությունները՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման հետևանքների մասին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բ.Թունյանը նշեց, որ ակցիզային հարկի թանկացման առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է: «Ստացվում է, որ, եթե մենք շաքարի փոխարեն՝ շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է՝ շաքար պարունակող ավելի վնասակար ինչ-որ խմիչք դուրս մնա ակցիզային հարկից, և միայն գազավորվածը մտնի ակցիզային հարկի տակ: Դա առողջապահական հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով՝ համաձայն եմ, որ այն բացասաբար է անդրադառնալու, քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ՝ 30 դրամ՝ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Օրինակ՝ 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է՝ 30%, 200 դրամանոցի համար՝ 15%, և տոկոսային հարաբերակցությամբ համեմատելիս՝ ստացվում է, որ շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին»,- ասաց Բ.Թունյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումներ կլինեն, բոլոր կողմերին կլսեն, բայց այսօր այդ ոլորտի ներկայացուցիչները պետք է հանդիպեին կառավարությունում, և գուցե մինչև ԱԺ գալը հարցն արդեն լուծում ստանա: Բ.Թունյանը չմանրամասնեց, թե Հարկային օրենսգրքի նախագծում այլ խնդրահարույց ինչ կետեր կան՝ նշելով, որ E-draft հարթակում ներկայացված նախագիծը կրկին փոփոխությունների է ենթարկվել, և նոր տարբերակին ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ: Անդրադառնալով գրավատների պետական տուրքը 60 անգամ կամ 6000 %-ով (100 հազար դրամից՝ 6 մլն դրամ) բարձրացնելու հարցին՝ Բ.Թունյանը նշեց, որ կառավարությունը մատնացույց է անում, որ այդ գումարն ի սկզբանե 20 տարի փոփոխության չի ենթարկվել, և ժամանակն է, որ վերանայվի: Սակայն, ըստ Թունյանի, Հայաստանում կա 200-ից ավելի փոխանակման կետ և 120-130 գրավատուն, որտեղ աշխատում է 2-3 հոգի, և ծանրաբեռնվածության մեծացումը նրանց համար խնդիրներ է ստեղծելու: Հարցին՝ խելամի՞տ է տուրքի այդչափ ավելացումը, Բ.Թունյանը պատասխանեց. «Կքննարկենք, երկու կողմին կլսենք, կորոշենք»: Նա նկատեց, որ խորհրդարանում ոչինչ չի բացառվում, և չի նշանակում, որ ինչ օրենք կառավարությունը բերի, նույն կերպ ընդունվելու է ԱԺ-ի կողմից:
168.am
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44