Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսով:
Վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորմանը տրամադրվելու է պետության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս փոփոխությամբ կմեղմվի վարկառուների վարկային բեռը, ինչպես նաև այն կնպաստի ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա: Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը»,- նշված է նախագծում:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ մարտի 7-ի նիստում ընդունվել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները մեղմող որոշում: Մասնավորապես, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Ծրագրի հասանելիությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունը նաև նվազեցրել էր բնակարանի ձեռքբերման կանխավճարը. երիտասարդ ընտանիքները կկարողանան նախկին 9.5%-ի փոխարեն 7.5% կանխավճարով բնակարան ձեռք բերել: Բարձրացվել էր նաև բնակարանի արժեքը՝ դառնալով 30 մլն ՀՀ դրամ:
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 33 մլրդ 391 մլն ՀՀ դրամ (21 մլրդ 469 մլն ՀՀ դրամ Երևանում, 11 մլրդ 922 մլն՝ ՀՀ մարզերում):
Նշված Ծրագրում 2018 թվականին իրականացված էական բարելավումների արդյունքում փոփոխությունների արդյունքները ավելի ակնհայտ են դարձել 2018-ի տարեվերջին և 2019 թվականի տարեսկզբին: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով, իսկ 2019 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 145%-ով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02