Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ստվերի դեմ պայքարում ինչ արդյունք գրանցեցին՝ հիշեցնելով, որ առաջնային էր համարվում ստվերի դեմ պայքարը:
«Ի՞նչ ստվերի մասին էր խոսքը, ի՞նչ հայտնաբերվեց. եթե կարելի է, թվերով ներկայացրե՛ք, քանի որ շատ էինք խոսում, որ հարկային հավաքագրումը թերի է կատարվում»,- ասաց նա:
Անանյանը նշեց, որ ստվերի գնահատման մեթոդաբանություն են հիմա մշակում և ոլորտային գնահատում պետք է անեն: «Ասեմ, որ էլի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ, տարբեր գնահատականներ, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններից»,- ասաց նա:
Ստվերի գնահատական, ըստ Անանյանի, չկա, և դրա համար հիմա ռեսուրսներ են ծախսում, ութ ամիս է՝ դրա ուղղությամբ գնում են: «Դրա իմաստն այն է լինելու, որ, պատկերավոր ասված, հեռուստացույցի մեծ էկրան ենք ունենալու պատին կպցրած, որն իրական կյանքում ցույց է տալու ոլորտային ստվերի գնահատական միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլի համեմատականի հետ: Սա որ ունենանք, Ձեր հարցին ճշգրիտ կպատասխանեմ»,-ասաց նա:
Իրականում թե ինչպես է հիմա իրականացվում, ՊԵԿ նախագահն ասաց՝ վերլուծական մեթոդաբանություններով, գործիքակազմով: «Հարկային վարչարարության բոլոր գործընթացներն ավտոմատացված են, և սկսել ենք մեծ թվերի վերլուծական գործիքակազմի կիրառումը, երբ կարողանում ենք այս կամ այն ոլորտի հիմնական խաղացողների մոտ շարժը գնահատել: Դրա միջոցով կարողանում ենք հասցեական ստվերի դեմ պայքար տանել: Կանոնակարգված, բայց ոչ համակարգված պայքար է»,- ասաց նա:
Թվերը ներկայացնելով՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ 2018 թիվը հեղափոխական տարի էր եկամուտների հաշվառման մեթոդաբանության առումով: «Քաղաքական առումով փոփոխությունները եթե մի կողմ դնենք, գիտենք, որ 2018-ի հունվարի մեկից, երբ ներմուծվեց միասնական գանձապետական հաշվի գաղափարը, եկամուտների հաշվարման մեթոդաբանությունն էլ փոխվեց»,- ասաց նա:
Նախարարն ասաց, որ եկել են ընդհանուր գնահատականի, որ ընդհանուր առմամբ ՊԵԿ-ի առջև դրված խնդիրները կատարել են՝ ծրագրային ճշգրտված ցուցանիշի 99.7 տոկոսով, այսինքն՝ 1 տրիլիոն 258 մլրդ են կատարել, ընդ որում, առաջին անգամ այն ցուցանիշն է, որտեղ հաշվառված չեն կանխավճարները:
«Այո, կարող էր ավելի լավ լինել, բնականաբար, կարող էր, բայց եկե՛ք ասենք, որ 18-ինը բավարար էր, իսկ 2019-ի համար մեր գնահատականներն ավելի լավատես են»,- ասաց նա:
Ըստ նրա՝ բյուջեի 2019 թ.-ի եկամուտները ծրագրավորված են 1 տրիլիոն 401 մլրդի շրջանակներում, առաջին եռամսյակում համամասնությունը, որ սահմանվել է 285 մլրդի շուրջ, դեռևս ամիսը չվերջացած կատարել են:
«Այսօր առավոտ՝ մարտի 20-ի տվյալներով, 280 մլրդ համարվում է կատարված: Ունենք 10 օր, պետք է 5 մլրդ կատարենք. համարում եմ, որ կկատարենք և կարծում եմ՝ նաև կգերակատարենք»,- ասաց նա:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02