2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ <<Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք>> վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. 2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք: Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը(<<տրամվայի կրուգը>>) ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք: Կարծում եմ, որ տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել: Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները: Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար: Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ: Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին: Հարգանքով՝ Դավիթ Սեդրակյան
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02