ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է, Aysor.am-ին տեղեկացրեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վահան Շիրխանյանը բացատրություն է տվել նաև ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով», – ներկայացրեց խոսնակը: ՀՔԾ-ն այս որոշումը կայացրել է օրերս։ Նկատենք, որ Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և արձագանքն էր 2-րդ նախագահի հրապարակած գրքի։ Նույն նամակի հետքերով Վահան Շիրխանյանը հրավիրվել էր ՀՔԾ, տվել բացատրություն, որից հետո հայտարարվեց, որ ՀՔԾ-ում 1998 թվականի ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր են նախապատրաստվում:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02