Հունաստանը կմասնակցի Լուսնի յուրացման ծրագրին եւ Միջազգային լուսնակայանի ստեղծմանն ու Լուսնի մակերես կուղարկի ռոբոտ-լուսնագնաց արբանյակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հունաստանի թվային քաղաքականության, կապի եւ տեղեկատվության նախարարությանը։ Հունաստանի տիեզերական կազմակերպությունը (ELDO) եւ ԱՄՆ աերոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (ՆԱՍԱ) երկուշաբթի համագործակցության հռչակագիր են ստորագրել։ Այն նախատեսում է երկու կազմակերպությունների փոխգործակցություն Լուսնի եւ տիեզերքի այլ ոլորտների հետազոտման ոլորտում՝ ՆԱՍԱ ծրագրի շրջանակում։ ELDO-ի մասնակցությունը ՆԱՍԱ ծրագրին նախատեսում է 2022-ին Լուսին ուղարկել հունական առաջին ռոբոտացված մեքենան՝ նրա տարածքի յուրացման եւ տվյալների ստացման համար, որոնք կպատկանեն հունական պետությանը եւ կօգտագործվեն հունական համալսարանների եւ հետազոտողների կողմից, տեղեկացրել է նախարարությունը։ Հունաստանի մասնակցությունը կկոչվի «Հելլադան Լուսնի վրա» (Hellas to the Moon)։ Համաձայնագիրը ստորագրվել է Հունական տիեզերական կազմակերպության ստեղծումից մեկ տարի հետո, նշում է նախարարությունը։ «ՆԱՍԱ-ն կուղեւորվի Լուսին եւ կմնա։ Եզակի բան է, որ մենք ուղեւորվում ենք Լուսին գլոբալ դաշինքով։ Մենք շատ ուրախ ենք, որ ELDO-ն, որն ընդամենը մեկ տարեկան է, կուղեւորվի մեզ հետ Լուսին»,- ասել է ՆԱՍԱ տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը։ Հունաստանի թվային քաղաքականության նախարար Նիկոս Պապասը, որը Կոլորադոյում ներկա էր համաձայնագրի ստորագրման արարողությանը, շատ կարեւոր է համարում Հունաստանի մասնակցությունը տիեզերական ծրագրերին։ «ELDO-ի ստեղծումից ընդամենը մեկ տարի հետո Հունաստանը կուղեւորվի Լուսին»,- ասել է նա։
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02