Հայկական պետությունները Մաղարա գյուղում կատարված հանցագործությունները պետք է ցեղասպանություն ճանաչեն: Ապրիլի 10-ին փորձագիտական լսումների ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոչ թե ուղղակի դիմել միջազգային հանրությանը, որպեսզի այս հարցը մեծ հրապարակայնություն ստանա, պետք է իրենք այն ընդունեն: «Մաղարայի իրադարձությունների ցեղասպանություն ճանաչումը նոր նշանակություն կունենա ղարաբաղյան հիմնախնդրում: Դա թույլ կտա սկսել ավելի հստակ գործընթացներ»,- նշեց նա: Ալավերդյանը շեշտեց, որ իր համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, մնում է միայն Ադրբեջանի եւ հայկական պետությունների ակտիվության հարցը: «Անհրաժեշտ է Ղարաբաղում դատաքննություն անցկացնել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել, առավել եւս, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս հեռակա դատավարություն անցկացնել՝ բուն ամբաստանյալների բացակայությամբ»,- պարզաբանեց Լարիսա Ալավերդյանը: Իրավապաշտպանը հավելեց, որ անհրաժեշտ է աշխատել մեխանիզմներ ընդունելու շուրջ, որոնք թույլ կտան ցեղասպանությունները կանխել: Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձագիտական լսումներ են ընթանում՝ նվիրված Մաղարա գյուղում ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային բնաջնջմանը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02