Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով: Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր: «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երկացանկի լավագույն ստեղծագործությունները: Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել: «Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի գտնել «իր» երաժշտությունը: Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 5 տարի առաջ՝ 2012 թվականին: Տեղեկացնենք, որ երգչախմբի համերգները կազմակերպել են Prime Production-ը և SolArt ընկերությունը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02