ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Կասկածյալը կալանավորվել է:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, ապրիլի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ դանակը բենզալցակայանի աշխատակցի պարանոցին պահելու միջոցով, մորթելու սպառնալիքներ տալով, մուտք է գործել վերջինիս աշխատասենյակ և հափշտակել ընկերությանը պատկանող, բենզինի վաճառքից գոյացած կանխիկ գումարը և աշխատակցին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա3» մոդելի բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Աշխատակիցը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են միկրոմասնիկներ, արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, ինչպես նաև՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, կազմվել քննչական պլան:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1997 թվականին: Վերջինս նույն օրը հայտնաբերվել է և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02