Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ, ավանդական երգ ու պարով ապրիլի 17-ին նշվել է հնդկական Նոր տարին, որը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռել մասնակիցներին ծանոթանալու և հաղորդակից լինելու հնդկական հարուստ մշակույթին: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։«Նախքան համերգային ծրագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը, շնորհավորելով հնդիկ ուսանողներին և նրանց ընտանիքներին, շեշտեց, որ մշակութային միջոցառումները շատ կարևոր են և ուսանողական կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիր:
«Ինձ համար մեծ պատիվ է մայր բուհի բեմահարթակից մեր ուսանողներին շնորհավորել Հարավային Հնդկաստանի Նոր տարվա կապակցությամբ: Այս տարի մեծ, նշանառու իրադարձությունների տարի է լինելու, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հայաստանում»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին հրավիրել է մասնակցելու Կոմիտասի 150-ամյակի նվիրված համերգին, ինչպես նաև պարի միջազգային օրը շուրջպար բռնել համալսարանում ՝ աշխարհին ի ցույց դնելով, որ համամարդկային արժեքները, գթասրտությունը, հավատարմությունը, գիտելիքը կարելի է միայն մշակույթով պահպանել:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարն էլ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին նման միջացառումների կազմակերպման համար, հավելեց, որ միայն գիտելիքով բժիշկ չեն դառնում, պետք են համամարդկային արժեքներ:
Դեսպանը ուրախությամբ նշեց, որ ուսանողները գտնվում են ապահով և վստահելի ձեռքերում:
Ելույթներից հետո հնդիկ ուսանողները ռեկտոր Արմեն Մուրադյանին և դեսպան Սանգվան Յոգեշվարին հանձնեցին հուշանվերներ:
Այնուհետև ներկայացրին գեղեցիկ համերգային ծրագիր` համեմված հնդկական պարերով ու երգերով»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02