ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամը համարել է «ամենահիասթափեցնող մարտահրավերը», որին ինքը բախվել է երկրի ղեկավար եղած ժամանակ: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Վաշինգտոնում երիտասարդ աֆրիկացի ղեկավարների հանդիպման մասնակիցների հարցերին՝ հայտնում է TASS-ը:
«Ըստ ամենայնի, ամենահիասթափեցնող մարտահրավերը, որին ես բախվել եմ մշտապես, ներառում է հակամարտություններ ԱՄՆ սահմաններից դուրս: Եվ Սիրիան (դրա) ամենադաժան օրինակն է»,- ասել է նա:
Օբաման ընդգծել է, որ «մի կողմից՝ ԱՄՆ-ը չի կարող կարգավորել և կարգուկանոն հաստատել աշխարհի ցանկացած կետում»: «Մյուս կողմից՝ մարդիկ մեզ դիմում են դրական ազդեցություն հատկացնելու համար: Մեր նպատակն է հաջորդող փորձերում մարդկանց այնպես հաշտեցնել, որ նրանք կարողանան նստել և հարցերը լուծել քաղաքական հունով, ոչ թե բռնության միջոցով»,- նշել է Օբաման:
«Ինձ համար ամենօրյա հիասթափության մշտական աղբյուր է այն փաստը, որ մենք չկարողացանք կարգավորել այդ (միջազգային) հակամարտությունների մի մասը,- ասել է Օբաման:- Այժմ (աշխարհում) գնալով ավելի հաճախ են ծնվում մեծ տառապանքներ՝ էթնիկ կամ կրոնական հակամարտությունների հետևանքով, կամ պետությունների պատճառով, որոնք անկայուն վիճակում են, և այդ երկրների շարքային մարդկանց համար հետևանքները հսկայական են»:
Օբամայի խոսքով՝ «ինչ-որ իմաստով ավելի դժվար է կանգնեցնել այդ հակամարտությունները, քան պարզապես պարտության մատնել երկրի բանակը», որը ճգնաժամի մեջ է:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44