ՀՀ կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով եղանակային տեսությանը՝ տեղեկացրեց, որ անձրևները դեռևս շարունակվելու են, ապրիլի 20-ին անձրևներն ավելի ինտենսիվ կլինեն։
«Ապիլի 20-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Ջերմաստիճանը նվազելու է, գիշերը մինիմալը կլինի 3 աստիճան։ Հեղեղումների հետ կապված առաջին ահազանգը մենք ստացել ենք Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը կարող են բարձրանալ և ծածկել դաշտերը։ Պարոն Պապիկյանի հետ պայմանավորվել ենք, կնայենք, երեկ մերոնք գնացել նայել են։
Ակտիվացել են սողանքները, վեց տեղում սողանք ունենք, Լոռու մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտին, ընդհուպ՝ փակել ճանապարհը, 600 հազար տոննա հողի մասին է, որ կարող է լցվել ճանապարհի վրա, երկրորդ ճանապարհ կա, մենք դրա մասին պետք է մտածենք»,- տեղեկացրեց Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 18-ին և 19-ին սպասվում է կարկուտ։
Նրա խոսքով՝ քարաթափումները նույնպես ակտիվացել են։
«Մենք այստեղ կոորդինացնող դեր ունենք, բայց ամեն մեկն իր մասով պետք է բարձրացնի այդ հայեցակարգը, տեսնեն, թե դրանով ինչ է նախատեսված իրենց համար, որպեսզի կատարեն իրենց գործառույթները։ Խնդիրը որտե՞ղ է առաջանում, Տրանսպորտի նախարարի հետ մենք խոսում ենք, Այրումի ճանապարհին քարաթափումներ են եղել, նույնը նաև սպասվում է այժմ, ես դիմել եմ, որ այդ գործն անեն։ Տեսեք՝ ինչ է ստացվում, կան պայթեցնող կազմակերպություններ, դրանք մի քանիսն են, որպեսզի նրանք գան պայթեցնեն, Տրանսպորտի նախարարությունը պետք է նրանց գումար տա, դրա համար պետք է անցկացնել մրցույթ, դա ժամանակի խնդիր է։ Առաջարկում եմ նայել ու այս հարցը քննարկել»,- ընդգծեց Ֆ. Ցոլակյանը։
Զվարթ Խաչատրյան
168.am
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02