ARM | RUS |

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Միքայել Մինասյանի հոդվածը Նեզավիսիմայա գազետայում

20.04.19 | 12:41

Հայ-ռուսական հարաբերությունն այսօր ունի ռազմավարական վերանայման անհրաժեշտություն, ռուսական Նեզավիսիմայա Գազետա պարբերականում հրապարակված իր հոդվածում գրում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա ծավալուն հոդվածով անդրադարձել է հայ-ռուսական հարաբերության վերանայման անհրաժեշտությանն ու ներկայացրել այդ առնչությամբ իր մոտեցումները: Ըստ նրա, հարաբերության ռազմավարական վերանայումը պետք է միտված լինի ապագային: Մինասյանի խոսքով, անհրաժեշտ է հարաբերության նոր ճարտարապետություն, որը հիմնված կլինի Հայաստանի իրական առաջնահերթությունների եւ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության ճշգրիտ եւ հավասարակշռված համադրության վրա:

Հոդվածագրի կարծիքով, հայ-ռուսական ներկայիս հարաբերությունը հիմնված է առավելապես պատմական հայացքի վրա, ինչը չի արտացոլում ձեւավորված, առաջացած ժամանակակից նոր իրողություններն ու մարտահրավերները եւ չունի դրանց առնչությամբ արդյունավետ եւ համարժեք պատասխաններ:

«Քաղաքական պրագմատիզմը, սակայն, պահանջում է հետսովետական փուլում հայ-ռուսական հարաբերության դինամիկայի սթափ վերլուծություն՝ առանցքային խնդիրները վեր հանելու համար, որոնք անուշադրության մատնելը կարող է վնասել հայ-ռուսական հարաբերության կենսունակությանն ապագայում», գրում է Մինասյանը:

«Եթե ավագ սերնդի մոտ հայ-ռուսական հարաբերությունը շարունակում է առաջացնել կարոտաբաղձություն, ապա շատերը, որ երիտասարդ են, ելնելով ազգային շահերի եւ ազգային ինքնիշխանության մասին անձնական պատկերացումներից, տարբեր իրադարձությունների հախուռն ազդեցության ներքո եկել են իռացիոնալ եւ ավերիչ մտահանգման, որոնք ակնհայտ արտացոլվում են հետեւյալ ոգով ձեւակերպումներում. «Իսկ ուր պետք է փախչեք մեր ազդեցության գոտուց, թուրքերը ձեզ կոչնչացնեն», որոնք տարածված են ռուսական շրջանակներում: Մյուս կողմից, հայկական շրջանակներում առկա է համոզվածությունը, որ «Ռուսաստանի հետ անլուծելի խնդիրների դեպքում Հայաստանն անշուշտ կտուժի, բայց Ռուսաստանը , կորցնելով ամբողջ հարավային Կովկասը»:

Այն մասին, թե ինչ նշանակություն է տալիս հայ-ռուսական հարաբերությանը երիտասարդ սերունդը, չնայած քաղաքական իրողություններին, վկայում են սոցիոլոգիական հարցումները, համաձայն որոնց հայաստանյան երեխաների շրջանում Ռուսաստանը ընկալվում է գործնականում այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքերում Հայաստանը գործնականում ընկալվում է այնպես, ինչպես Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան: Եվ այստեղ մեր ընդհանուր մեղքն է:

Միքայել Մինասյանը գրում է այն մասին, որ երկու երկրները երբեմն պատկերացրածից ավելի մեծ նշանակություն են տալիս արտաքին քաղաքականության հավասարակշռվածությանը, ինչն ըստ նրա հաճախ բերում է պարադոքսալ երեւույթների եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից հնացած հայեցակարգերի: «Ունենալով դաշնակցային հարաբերություն Ռուսաստանի հետ, Հայաստանի Հանրապետությունը հավասարակշռությունն ապահովում է ուժի այլ կենտրոնների հետ հարաբերությամբ: Ռուսաստանը, իր հերթին, իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում նույնպես, հավասարակշռում է Հայաստանի հետ հարաբերությունն Ադրբեջանի հետ գործակցության զարգացմամբ: Արդյունքում ստացվում է անտրամաբանական պատկեր, որից չի շահում թե Հայաստանը, թե Ռուսաստանը», գրում է Վատիկանում նախկին դեսպանը:

Նրա կարծիքով, հայ-ռուսական հարաբերության նոր ճարտարապետությունը պետք է որոշակի տրանսֆորմացիաների միջոցով տեղափոխվի պատմական հարթությունից ապագայի հարթություն, հիմքում ունենալով երկու ժողովուրդների ազգային շահերը, քաղաքական պրագմատիզմը եւ անցյալի դասերը:

«Այդ դասերից մեկը եւ մեր օրերի իրական քաղաքականությունը լուռ, բայց համոզիչ վկայում է, որ ոչինչ այդքան արդյունավետ, ամբողջական եւ երկարատեւ չի երաշխավորել մեր ռեգիոնում Ռուսաստանի լեգիտիմ կենսական շահերի պաշտպանությունը, որքան բացարձակապես հուսալի, ուժեղ, անվտանգ եւ զարգացող հայկական պետականությունը: Նույն կերպ ոչ մի այլ բան չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգ եւ ամբողջական գոյություն», քան նոր բովանդակություն եւ հեռանկար ստացած հայ-ռուսական դաշնակցությունը, զերծ կործանիչ կարծրատիպերի եւ մոտեցումների ազդեցությունից, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն հայ ժողովրդի շահերի հետ», գրում է Միքայել Մինասյանը:

Ըստ նրա, դա պետք է ապացուցի, որ Ռուսաստանի հետ սերտ գործակցությունը Հայաստանի ազգային ինքնիշխանության մարտահրավեր չէ, այլ հակառակը՝ այսօր միակ իրատեսական ճանապարհը, որ ստեղծում է ազգային ինքնիշխանության կոնցեպտը անհրաժեշտ եւ իրական բովանդակությամբ համալրելու անհրաժեշտություն, երաշխիք է դրա հիմքերը ամրապնդելու եւ հավերժ զարգացման համար, ինչպես նաեւ արցախյան կարգավորման իրականությունից բխող պարադիգմը բացելու հնարավորություն:

«Դաշնակցային հարաբերության տրանսֆորմացվող ճարտարապետությունը պետք է դառնա աջակցության, վստահության եւ պաշտպանվածության նոր եւ հզոր ազդակ տարբեր երկրներում ապրող եւ տարբեր դժվարությունների հանդիպող մեր հայրենակիցների համար, ինչպես դա եղավ Մերձավոր Արեւելքում: Դա կլինի հաղորդագրություն այն մասին, որ Հայրենիքը միշտ կողքին է, կանգնած է նրանց պաշտպանության դիրքում, ընդ որում ոչ թե խոսքով, այլ գործով, բազմակի ուժեղացած հայ-ռուսական դաշնակցության, ավելի կենսունակ մեթոդների եւ ռեսուրսների շնորհիվ», եզրակացնում է Վատիկանում նախկին դեսպանը:

Ըստ նրա, հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերության նոր ճարտարապետությունը պետք է երկու ժողովուրդների ռեսուրսները միավորի «երկու պետություն՝ մեկ նպատակ» բանաձեւով:

«Այն կարող է եւ պետք է լինի հարաբերությունների օրինակելի մոդել եւ արդյունքում դառնալ՝ ինչպես մեր ռեգիոնում, այնպես էլ դրա շրջանակից դուրս, հաջող օրինակ այն բանի, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանի հետ հարաբերությունից, երբ հարաբերության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, սեփական շահերի սառը եւ պրագմատիկ գնահատումը եւ բացառապես ու միայն սեփական երկրի եւ քաղաքացիների շահին ծառայելու քաղաքական կամքը», եզրակացնում է Մինասյանը, շարունակելով, որ իր հերթին էլ Ռուսաստանն այսօր քան երբեւէ ունի այդպիսի դաշնակցային հարաբերության կարիք, որը կարող է լինել հպարտության աղբյուր:

«Մոդել, որը հնարավոր է ցուցանել մերձակա շրջապատին եւ աշխարհին այնպես, ինչպես տասնամյակների ընթացքում աշխարհը հղում է անում Միացյալ Նահանգների եւ Իսրայել Պետության հաջող օրինակին», եզրափակում է հոդվածը Միքայել Մինասյանը:


Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի...

11:17

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ. Զաքարյան

Հայաստանը դարձել է Մոսկվայի և Բրյուսելի միջև աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ....

11:03

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:10

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

09:08

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի...

20:07

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման

Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ...

19:48

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

Դավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվի

19:35

Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին

Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի...

18:25

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը....

18:04

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության...

17:43

Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի...

17:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02