ՀՀ կառավարությունը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաներինախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ գործող օրենքով արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննա կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության:
Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա և նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն և սահմանել պետական տուրք, քանի որ փոխադրվող բեռն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի:
Նախագծով նախատեսվում է թույլտվության տրամադրման կարգի, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը»,- ասաց Բադալյանը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02