Հայոց ցեղասպանությունը վերապրած 108-ամյա Եպրաքսյա Գևորգյանը ցանկություն է հայտնել ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: «Մի քանի օր առաջ մեզ այցելել էր ցեղասպանությունը վերապրած մի տատիկի թոռնիկ: Նա խնդրել է կազմակերպենք, որ տատիկն ապրիլի 24-ին գա հուշահամալիր: Պատրաստվում ենք տատիկին դիմավորել, սայլով տատիկին այնպես ենք անցկացնելու, որ մարդկանց մեծ հոսքի մեջ չընկնի»,-ասաց Գզոյանը: «Արմենպրես»-ը զրուցեց նաև Եպրաքսյա Գևորգյանի թոռան՝ Արթուր Կարապետյանի հետ: «Նա վերջին տարիներին շատ է մտածում զոհվածների հիշատակին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու մասին: Ուզում եմ իր նպատակն իրականացնել: Անընդհատ պատմում, հիշում է»,-ասաց նա ու հավելեց, որ տատը գաղթել է Կարսից, ներկայում ապրում է Արմավիր քաղաքում: Հարցին, թե արդյոք տատիկի համար ֆիզիկական մեծ դժվարություն չի լինի հասնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Եպրաքսյա տատիկի թոռն ասաց, որ անցագիր են վերցրել թանգարան-ինստիտուտ հիմնադրամից, որ տատիկը մեքենայով մինչ հուշարձան բարձրանա, հետո նրան սայլալով կուղեկցեն։ 2019-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02