Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացրեց, որի արդյունքում 2019-ի հունվարից կենսաթոշակի նվազագույն չափը 25 500 դրամ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
Բանն այն է, որ նպաստ ստանալու համար հիմք է ընդունվում նաեւ տվյալ ընտանիքի եկամուտը, եւ երբ նվազագույն կենսաթոշակը բարձրանում է, փոփոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների իրավունքի փոփոխություն, այսինքն ընտանիքը կարող է զրկվել նպաստից:
Քանի որ վերջերս ԱԺ-ն ընդունեց օրենք, ըստ որի կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվել է 25500 դրամ։ Արդյունքում` առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն ընտանիքներ։
Հետեւաբար, այս նախագծով առաջարկվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի չափը նույնպես 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:
Նախագիծն ընդունվելու դեպքում` 2019 թվականի հունվար ամսից կենսաթոշակի նվազագույն չափ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02