Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Վարչապետն էլ հիշեցրեց, որ կառավարության գերակայությունը տեխնոլոգիական ոլորտում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են:
«Մենք ուշադիր պետք է լինենք, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան անվճար տեղ հատկացնում»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ իներցիան փոխելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել հենց իներցիայի հետ:
«Հաջորդ տարի այս որոշումը պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գանք: Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են և պետք է ոչ-ոքի տրամաբանությունից դուրս գանք և երկարաժամկետ մտածենք»,-ասաց նա և նշեց, որ համալսարաններն արդեն պետք է իշխանության ձեռքին գործիք չլինեն, ապաքաղաքականացվեն:
«Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք, այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձևափոխելուն»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ մյուս բուհերի համար փոքր թիվ է կազմում նախատեսված փոփոխությունը և միայն արվեստի բուհերի առումով կարելի է նեղացրած համարել:
Վարչապետն արձագանքեց, որ արվեստի բուհերին էլ պետք չէ նեղացնել, պետք է փիլիսոփայությունը փոխել: «Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք և այլ տրամաբանության վրա դնենք: Մեզ պետք է մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ, այստեղ պետք է հնարավորություն տանք, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները նույն կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարևոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարևոր են մեզ համար»,-ասաց նա և նշեց, որ կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, և պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, բայց պետք է առաջնորդվենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:
«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ թե ինչ խնդիր ենք լուծում»,-հավելեց նա և նախագիծը ընդունվեց:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02