Ապրիլի 12-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Գլխի ձախ քունքային շրջանի պատռված վերք՝ հյուսվածքների անկանոն դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Փամբակ գյուղի 28-ամյա մի բնակչի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած ոստիկաններին նրա հայրը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ Փամբակ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ, 51-ամյա Աբգար Ջ.-ն ձեռքով հարվածել է իր որդուն, իսկ նրա ընկերը գարեջրի շշով խփել է նրա գլխին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 12-ի կեսօրին Աբգար Ջ.-ն գնացել է Փամբակ գյուղի կենտրոնում գտնվող հրապարակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ներկա գտնվողների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև վրդովվելով երիտասարդի արարքից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան, ծեծի ենթարկել: Միջադեպին միացել է նաև նրա ընկերը՝ «Գվիդ» մականունով 36-ամյա Արտակ Ս.-ն, որը ապակյա շշով հարվածել է երիտասարդի գլխին: Շիշը կոտրվել է, և «Գվիդը» կոտրված մասով կրկին հարվածել է նրա գլխին՝ պատճառելով վնասվածք:
Հարուցվել է քրեական գործ: Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ներկայացել են Վարդենիսի քննչական բաժին, ներգրավվել որպես կասկածյալ և ստորագրությամբ բաց թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02