Հայաստանի Հանրապետական կուսակցության ամենամեծ սխալն այն էր, որ իրենից հետո այսպիսի իշխանություն կա Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով այսօրվա իշխանությունների կողմից տրված, սակայն չկատարված խոստումներին՝ նա մատնանշեց, դրանցից երկուսը: «Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել, առաջինը, որ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում։ Եվ երկրորդը` չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ես պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,-ասաց նա:
Խոսելով Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ հատկացնելու մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դա ներկայիս իշխանության՝ հասարակությունը պառակտելու քաղաքականության շարունակությունն է:
«Այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ և հիմա, իրենք փորձում են նշել, դա եղել է ամբոխի հաղթանակը Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Շատ զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությունը, հակառակը, փորձում է համախմբել այն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստին, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չի խոսում հրապարակավ, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը կուսակցության լուրջ ղեկավար է, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ: Նա հիշեցրեց, որ ինչպես և խոստացել է Սերժ Սարգսյանը, մոտ ժամանակներս կխոսի: «Վստահ եմ, որ հասարակությունը սպասելիքներ ունի նրանից»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ և ինչ հարցեր է քննարկում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի հետ ամեն ինչ քննարկում է: «Ես Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում եմ, կուսակցական քննարկումներին չեմ մասնակցում»,-հավելեց նա:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02