ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ապրիլի 27-ին Եղեգնաձորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:
«Այսօր՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը, շատ տարօրինակ տեսանյութ էր հրապարակել, որտեղ անթաքույց և հուզված մեղադրում էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանին և առհասարակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ։
Սկսեմ սկզբից. որոշակի տեղեկության համաձայն՝ «Քաղաքացու օրը» նշելու ընթացքում, Վայոց Ձորի մարզում, տեղի է ունեցել իբր մի միջադեպ փոխմարզպետի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի միջև։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը շատ հուզված պնդում էր, որ ԲՀԿ պատգամավոր՝ Բագրատյանը, հայհոյել է ինչ-որ փոխմարզպետի և քիչ էր մնում ծեծի ենթարկեր (այս պահին իմ աչքերը սկսեցին զարմանքից կլորանալ):
Առաջին հերթին, կցանկանայի մի երկու պարզաբանում տալ՝ այդ բացարձակ ապատեղեկատվության վերաբերյալ, որը ցավոք հնչեցվեց մեր գործընկերներոջ կողմից, չգիտեմ գիտակցաբար թե ոչ, կամ գուցե՝ անփորձության և ավելորդ էմոցիայի ազդեցության տակ։
Առաջին` ոչ ոք, ոչ ոքի չի փորձել ծեծել ։ Դա սուտ է և փաստացի զրպարտություն
կամ փոխմարզպետի հիվանդագին երևակայությունն է, որով վերջինս փորձում է արդարացնել իր՝ ոչ ադեկվատ և տարօրինակ պահվածքը։
Անձամբ ճանաչելով Սերգեյ Բագրատյանին, վստահ եմ, որ ոչ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ոչ էլ տեղի է ունեցել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի և փոխմարզպետի կողմից նկարագրված միջադեպը (ավելի ճիշտ, ոչ այն սցենարով, որը հուզված ներկայացնում է մեր գործընկերը)։
Ինչևիցէ, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին դատել սթափ, հազար անգամ մտածել և մանրակրկիտ վերստուգել տեղեկությունները հրապարակելուց առաջ , հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ի վերջո քաղաքական պատասխանատվություն գոյություն ունի)։
Ինչ վերաբերվում է միջադեպին, ապա ես ուղղակի հորդորում եմ մեր գործընկերներին հետևություններ անել ստեղծված իրավիճակից և առաջին հերթին բացատրել իրենց թիմակից փոխմարզպետին, որ, այո՛, «իրավիճակ է փոխվել» և պրիմիտիվ զրպարտությունով էլ հնարհավոր չէ «անուն» ձեռք բերել։
Իսկ թե ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է այդ սադրանքն իրականացվել, հարկ եղած դեպքում անպայման կանդրադառնամ, շատ եմ ուզում կարծել, որ սա պարզապես թյուրիմացություն է։ Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները և ըստ այդմ կանենք վերջնական եզրակացություններ։
Հ.Գ. Տարօրինակ է, որ վերջերս շատ են մեզ փորձում ցուցումներ տալ մեր կոլեգաները։ Դա ոչ ցանկալի կասկածների տեղիք է տալիս»,- գրել է Աբովյանը:
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02