ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ էի եղել Հայաստանում և Արցախում, և եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստան չէի վերադառնա: Այս երկու շաբաթվա ընթացքում զարմանալի փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, աչքերում` հույս, նրանք երջանիկ են: Այս հեղափոխությունը նրանց շատ բան սովորեցրեց և տվեց հավատ, որ նրանք կարող են շատ բան փոխել»,- ասաց Քերոլայն Նաջարյանը` ներկայացնելով այն գործունեությունը, որ ինքը և իր ամուսինը կատարել են Հայաստանում:
Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ սփյուռքը շատ մեծ դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում:«Սփյուռքը միշտ եղել է իր հայրենիքի կողքին, թե´ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե´ Արցախյան պատերազմի ժամանակ, թե´ դրան հաջորդած տարիներին և նրա աջակցությունը եղել է մեծ ու անգնահատելի: Ցավոք, միշտ չէ, որ սփյուռքի մեր բարեկամները ստացել են այն վերաբերմունքը, որին արժանի են, ինչը շատ ցավալի է: Այսօր մենք կանգնած ենք պատմական փոփոխությունների շեմին և սփյուռքը հայրենիքին կարող է օգնել ոչ թե հաղթահարել դժվարությունները, այլ աջակցել զարգացնելու հայրենիքը: Սա իրոք բացառիկ պահ է, որը պետք է բաց չթողնենք»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ուղղությունները: Կողմերը քննարկել են հիմնադրամի հետ ապագա համագործակցության ուղիները:
Հանդիպման ավարտին Քերոլայն Նաջարյանը տիկին Հակոբյանին է նվիրել իր հեղինակած «Կանչ հայրենի տնից» և «Avedis’ story» գրքերը:
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02