Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի իրադրությունը եւ պայմանավորվել են 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 30-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի՝ Բիշքեկում կայացած նիստից հետո հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Սեմերիկովի խոսքով՝ ընդհանուր առմամբ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 11 փաստաթուղթ, այդ թվում՝ 2019 թվականի երկրորդ կիսամյակում-2020 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ կազմակերպության երկրների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանի նախագիծը, ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության իրագործման վերաբերյալ պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագիծը եւ ՀԱՊԿ-ի երկրների առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման ժամկետների ու վայրերի մասին փաստաթուղթը, որոնք մոտ ժամանակներս տեղի են ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածքում: Հանդիպման ընթացքում նաեւ որոշում է ընդունվել ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Բիշքեկում՝ այս տարվա նոյեմբերին եւ կազմակերպության երկրների զինվորական ստրաբաժանումներին մասնակից դարձնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, որը հաջորդ տարի անցկացվելու է Ռուսաստանի մայրաքաղաքում: Բիշքեկում ընթացող հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները:
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02