Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկման:
Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Փաստացի սա իմ առաջին մասնակցությունն է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, դա ինձ համար մեծ պատիվ է և ես մեծ հաճույքով կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նիստի օրակարգը, որում ներառված է 13 հարց:
«Ընդհանուր առմամբ ներկայացնելու ենք կատարած աշխատանքները, նաև ձեր հաստատմանն ենք ներկայացնելու միության զարգացման որոշ հարցեր: Առաջարկում եմ քննարկել արդյունաբերական կոոպերացիաների գործունեության մասին առաջին թվային նախագիծը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ապա Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե առաջարկում է այդ հարցը քննարկել լայն կազմով, քանի որ դա փաստացի առաջին գործնական քայլն է ԵԱՏՄ շրջանակում այդ առումով:
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02