Մենք ուշի ուշով հետևում ենք մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններին, կատարում ենք համապատասխան քայլեր՝ հատկապես զինված ուժերը պատրաստականության համապատասխան աստիճանի բերելու առումով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ քաղաքական առումով համատեղ զորավարժությունները շատ խորհրդանշական են: «Նախևառաջ, զորավարժությունների խորագիրն է շատ հետաքրքրական, այսինքն՝ թուրքականության, պանթյուրքիզմի ագրեսիվ փիլիսոփայության համատեքստում է: Սա ևս մեկ անգամ մեզ համար պետք է դաս լինի, որպեսզի հանկարծ չմոռանանք իրականությունը: Մենք չպետք է կտրվենք իրականությունից, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հակահայկանան քաղաքականություն են վարում, համատեղ մեր դեմ պայքարում», - ասաց մեր զրուցակիցը: Դավիթ Բաբայանը շեշտեց՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չեզոքացնելու համար հայկական կողմը պետք է միահամուռ լինի, ունենա հզոր բանակ և խելացի աշխարհաքաղաքականություն վարի: «Խորացնելով մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, պահպանելով նրանց բոլորի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ կկարողանանք մեզ համար նպաստավոր վիճակում մնալ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողություններին, ճիշտ աշխարհաքաղաքական կուրս վարենք, և ամեն ինչ նորմալ կլինի», - ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ: Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը և փորձի փոխանակումը: Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02