Մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի 96 GC 777 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել են, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում: Բազումի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ճիշտ և գրագետ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն, ինչի շնորհիվ հետագա կրակոցների արձակումը դադարել է: Այդ քաղաքացին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 23-ամյա Արմեն Խարատյանն է, ում անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը: Ոստիկանությունում կրակոց արձակած երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և այն գնել է Մոսկվա քաղաքում: Կրակոցի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ, երբ եկել է նշված վայր, նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան, ու ենթադրել է, որ այդ անձինք հոր հետ վիճաբանում են, ու ինքը խառնված իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02