Facebook սոցցանցն արգելափակել է «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանի, տեսաբան Ալեքս Ջոնսի եւ էլի մի քանի ուլտրաաջ ակտիվիստների էջերը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանք զբաղվում են ատելության տարածմամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Facebook-ում տեղ չունեն մարդիկ եւ կազմակերպությունները, որոնք ատելություն են տարածում... անկախ գաղափարախոսությունից»,- նշված է ընկերության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: Ընկերությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հրապարակումներն են դարձել արգելափակման պատճառը: Ալեքս Ջոնսը հայտնի է դարձել տեսության շնորհիվ, որի համաձայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետեւում կանգնած էին ամերիկյան իշխանությունները: Դրանից բացի, նա Սենդի Հուք դպրոցում զանգվածային հրաձգության բեմադրված բնույթի տեսության հեղինակն է: Ջոնսը զայրույթով է արձագանքել Facebook-ի գործողությանը՝ վերջինին մեղադրելով «զրպարտության» մեջ: Մեկ այլ ուլտրաաջ մեկնաբան Փոլ Ջոզեֆ Ուոթսոնին սոցցանցը մեղադրել էր ռասիզմի եւ իսլամատյացության մեջ: Ուոթսոնը հայտարարել էր, որ Facebook-ի կանոնները չի խախտել: Ֆարահանին, որը աֆրոամերիկյան ազգայնական «Իսլամի ազգ» խմբավորման վետերան է, վաղուց են մեղադրում հակասեմիթիզմի եւ աֆրոամերիկյան անջատողականության մեջ: Նա Facebook-ի գործողությանը ոչ մի կերպ չի արձագանքել: Սոցցանցն արգելափակել է եւս մի քանի հայտնի ուլտրաաջ ակտիվիստների էջեր: Նրանց թվում են Փոլ Նելենը, Լորա Լումերը եւ Մայլո Յանոպուլոսը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02