Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 2-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ելույթում դեսպան Պապիկյանն ընդգծել է մամուլի առանցքային դերն անցած տարվա ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ ժողովրդական ընդվզումը և Թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեցին խոսքի ազատության կարևորությունը, ինչպես նաև՝ հայ հանրության և քաղաքացիական հասարակության քաղաքական հասունությունը։
Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անդառնալի առաջընթաց են գրանցել հատկապես խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բնագավառում։ Այս առաջընթացը հստակ արձանագրվել է Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով։
Դեսպանն ընդգծել է, որ անկախ և ազատ մամուլը կարող է դրական դերակատարում ունենալ նաև հակամարտությունների համատեքստում՝ արժանահավատ տեղեկատվության տրամադրման, խաղաղության, վստահության և հաշտեցման խրախուսման միջոցով։ Դեսպանը նաև նշել է լրագրողների պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը։
Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջև հաստատված սերտ համագործակցությանը՝ նշելով, որ այն իր նպաստն է բերում նաև Հայաստանում բազմակարծության և ազատ մամուլի հետագա զարգացմանը։
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02