Ռազմական և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցությունն առանց այդ էլ ամենաբարձր մակարդակի վրա է։ Թեև դաշինքի կարևորությունն առկա է, և լավ կլիներ, որ հայկական երկու պետությունների դաշինքը հասաստող փաստաթուղթ լիներ, սակայն նույնիսկ առանց դրա՝ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետությա նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման նպատակով ՀՅԴ-ի նախաձեռնելիք ստորագրահավաքին։
«Տարբեր քաղաքական ուժերի համար կան հարցեր, որոնք առաջնային են։ Ուղղակի խնդիրը ո՞րն է. պետությունը հանդես է գալիս իրավական տեսանկյունից, հիմնական շեշտը դրվում է այս խնդրի վրա։ Առհասարակ, ցանկացած գործընթաց պետք է լինի օրենքի սահմանում։ Ցանկացած ստորագրահավաք ևս պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ նկատեց՝ չի կարելի պնդել, որ հայկական երկու պետությունների միջև դաշինքը միանշանակորեն նպաստելու կամ արագացնելու է Արցախի միջազգային ճանաչումը։
«Ինչքանով այդ փաստաթուղթը կնպաստի միջազգային ճանաչման գործընթացին՝ ցույց կտա ժամանակը։ Եթե այդ տեսանկյունից մոտենանք, հիմա էլ բազմաթիվ փաստաթղթեր կան, որտեղ Արցախը հանդես է գալիս որպես կողմ։ Այս փաստաթուղթը պարզապես ուղղություն է, որի շուրջ պետք է աշխատանքներ ընթանան»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ըստ «Իրատես»-ի՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի:
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02