Փորձագետները արձանի տեսքով առեղծվածային ժայռը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հակված են այն կարծիքին, որ դա պարզապես օպտիկական պատրանք է, հաղորդում է Planet-today-ը: Հիշեցնենք, որ առաջին անգամ առեղծվածային այդ հայտնագործությունը գտնվել եւ նկարագրվել էր գիտնական Անջելո Պիթոնիի կողմից Մալի բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հայտնի է, որ դրա ոչ պաշտոնական անունն է «Լեդի Մալիի արձան»: Այդ անվանումը նրան տրվել էր այն պատճառով, որ ժայռի վերնամասում հնարավոր է տեսնել կնոջ քարե գլուխ: Գրանիտը, որից ստեղծված է արձանը, շուրջ 12 հազար տարեկան է: Նշվում է, որ այդ տարածքի մոտակայքում բնակվող աֆրիկյան ցեղերը պարզապես չէին կարող ունենալ որեւէ գործիք այդպիսի հուշարձան ստեղծելու համար: Բացի այդ, տեղաբնակները պատմում են առեղծվածային լեգենդի մասին, որը կարող է բացատրել այդ արձանի ի հայտ գալը: Այսպես, ըստ ավանդույթի, հին ժամանակներում աստվածներն օրհնել են այդ տարածքը՝ լցնելով այն երկնային աստղերով, որոնք հետագայում վերածվել էին ալմաստների: Սակայն այդ նվերի դիմաց վերցրել էին ցեղի առաջնորդից իր դստերը: Եւ այժմ նա, ժայռի վերածված, կոչված է հավերժ պաշտպանել հողի խորքում թաքցված գանձերը: Պիթոնին համոզված է, որ հնագույն ժամանակներում այդ տարածքում զարգացած քաղաքակրթություն էր, որը լիովին կարելի է համեմատել եգիպտական քաղաքակրթության հետ: Սակայն բազմաթիվ գիտնականներ ունեն կասկածներ եւ գտնում են, որ կնոջ դեմքը, որը տեսանելի է ժայռի գագաթին, ընդամենը օպտիկական պատրանք է:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02