«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը,
ում որդին Ամբերդի 1986-ին հաստատված և 2013-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատվել է աշխատանքից:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը.«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետը սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանման գոտին, տեխնիկա է մտցրել այնտեղ՝ ոչնչացնելով բազմաթիվ հնեաբանական գտածոներ.«Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում»:
ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն մայիսի 2-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մշակույթի նախարարությունը դիմել է Դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է Ամբերդի շրջակայքում փոխվել պահպանության գոտին։
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02