Մայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Գնունու» շուկայի մոտ բախվել են Toyota Corolla մակնիշի 35 VG 255 համարանիշի, BMW-525 մակնիշի 36 AD 487 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 88 MM 858 համարանիշի և Chevrolet Niva 104 NV 01 համարանիշի ավտմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության հրշեջները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ըստ նախնական տեղեկությունների, վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: Մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպակարտոնից երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16 էլեկտրահաշվիչներն ու մալուխը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 3-ը, որոնցից մեկը՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: Ոստիկանություն պարզում է նաև այս տեղեկության իսկությունը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02