Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 10:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին վթարված ավտոմեքենաներն անհրաժեշտ է տեղափոխել. անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները ստուգել են գազաբալոններում գազի առկայությունը եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դրանք հեռացրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:
«Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ Կ.Գ.-ի (ծնված 1991 թ.) այրված դին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) եւ «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով բալոնները պոկվել եւ ընկել էին երթեւեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել էր եւ բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:
Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել էին:
Տեղազննման արդյունքում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02