Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հերքում է, որ ինքն ու իր հայրն առնչություն ունեն Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը:
Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է:
«Միանգամից ասեմ, որ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը մեզ հետ միասին սրճարանի համասեփականատերն է, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Ըստ մարզիկի՝ հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին՝ իրենք ինքնակամ գնացել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ «Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։ Կրկնում եմ՝ իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշելը։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես և մի հատ էլ հայրս հետս մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ»,- գրել է Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02