ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու Հայաստանի կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում և նախարարի հետ քննարկել, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02