Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է որոշում ու այն փոխանցել ղեկավարությանը՝ մայիսի 19-ին Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության անցկացման վերաբերյալ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում: Հայտնում է Tass-ը։
Պատգամավոր Վիկտոր Բալոգան, ով ներկայացրել է առաջարկությունը, նշել է, որ փաստաթուղթն իր նախաձեռնությունն է և չի պատրաստվել Զելենսկու խնդրանքով: Բալոգան նաև կոչ է արել Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյին ու խորհրդարանում նրա թիմին՝ «չխանգարել երիտասարդների աշխատանքին»:
Ավելի վաղ Ռադայում արդեն գրանցվել էր մայիսի 19-ին Զելենսկու երդմնակալության մասին բանաձևի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Սերգեյ Միշչենկոն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին երդմնակալության անցկացման ցանկություն էր հայտնել Զելենսկին, ով ֆեյսբուքում գրառում էր արել ու նշել, որ այն թույլ կտա խուսափել «իշխանական վակումից»։
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոյի պնդում է, որ Զելենսկին շտապեցնում է խորհրդարանի անդամներին, որպեսզի հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան ու նշանակել արտահերթ ընտրություններ: Եթե Զելենսկին պաշտոնը ստանձնի մայիսի 27-ից հետո, նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում: Իսկ Գերագույն Ռադայի լիազորություններն ավարտվում է նոյեմբերի 27-ին:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02