Դա գետինը մտնելու բան է, թող գնան իրենց երեխաներին այդ հարցերով ծանրաբեռնեն, Aysor.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից ներկայացված «Իմ մարմինը անձնական է» գրքին: «Իբր գոհ էինք, որ չափահասների շրջանում են քարոզում իրենց գաղափարները, արդեն էնքան են ակտիվացել, էնքան անպատժելի են դարձել, որ արդեն սկսել են իրենց քարոզները անչափահասների շրջանում: Ես սա կարող եմ որակել սեփական ազգի ցեղասպանություն: Եթե դու քո ազգի մատաղ սերնդին այլասերման փորձ ես կատարում, նշանակում է, որ դու վնասում ես այդ ազգի ապագան»,- ասաց պատգամավորը: Դիտարկմանը՝ համաձա՞յն չէ այն պնդումների հետ, որ գրքից հանվեն որոշ հատվածներ, որոնք վերաբերում են օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի մասին երեխաներին պատմելուն, և գիրքը կարելի է օգտագործել որպես սեռական դաստիարակության ուղեցույց, որտեղ, օրինակ, երեխաներին ներկայացվում է, թե իրենց մարմնի որ մասերին դիմացինն իրավունք չունի դիպչելու, Պետրոսյանն արձագանքեց. «Դրանք արհեստական հարցեր են և շրջանառության մեջ են դրվում, որպեսզի ստանան գնահատական, կարծիքներ հնչեն, պատկերավոր համեմատություններ արվեն: Մարդկանց ուղեղի մեջ խնդիրն աստիճանաբար սկսում են նստեցնել: Դա պետք է բացառել: Ի՞նչ կապ ունի 3-4 տարեկան երեխան այդպիսի հարցերով զբաղվի: Ես բազմազավակ հայր եմ, և երբևէ իմ որևէ երեխա ինձ էդ տարիքում էդպիսի հարց չի տվել: Դա ի՞նչ արհեստական հարց է: Ամոթ է, փոխանակ երեխաներին կապենք գրքին, ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում, ասում ենք՝ մարմինդ քեզ է պատկանում: Որևէ երեխայի մոտ այդ տարիքում նման հարց չի առաջանում»: Անդրադառնալով դպրոցում սեռական դաստիարակության անհրաժեշտությանը՝ Պետրոսյանն ասաց, որ եթե անգամ դպրոցում նման առարկա մտցվի, ապա դա պիտի վերջին դասարաններում դասավանդվի: «Ընդ որում, շատ չափավոր տեղեկատվութամբ պիտի դասավանդվի, վերաբերի, օրինակ, սեռական հիգիենային կամ սեռական հարաբերությունների անվտանգությանը, բայց ոչ 3-6 տարեկան երեխային ասենք՝ «հլը մի հատ նայի քո մարմինը քեզա՞ պատկանում, թե՞ ոչ»: Ամոթ է, ուղղակի սա խայտառակություն է, և մենք պետք է պայքարենք այս երևույթների դեմ»,- ավելացրեց պատգամավորը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02